Մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ իշխանություններին առաջադրած 15 կետերից շատերը, ըստ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի, իրատեսական չեն:
Սահակյանը նշեց, որ իշխանության և ժողովրդի միջև միջնորդներ պետք չեն, և երկխոսության կոչ հենց իշխանություններն են բազմիցս արել:
«Մենք անընդունելի ենք համարում 15 կետից բաղկացած վերջնագրով հանդես գալը և, ընդհանրապես, վերջնագրերի լեզվով խոսելը համարում ենք անընդունելի, քանզի մենք ինքներս չենք խոսում և թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ հետ վերջնագրերի լեզվով խոսի»,- ասաց Հ. Սահակյանը: