ՉԼ գավաթի 2012/13թթ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը 1:4 հաշվով արտագնա հաղթանակ տարավ Ամստերդամի «Այաքս»-ի նկատմամբ:
Մրցավարի՝ խաղավարտն ազդարարող սուլիչից անմիջապես հետո «Ռեալ»-ի պաշտպան Պեպեն մոտեցավ հաշմանդամ երկրպագուին, ով նստած էր «Ամստերդամ Արենա»-ի դարպասի ետևում:
Պեպեն աղջկան նվիրեց իր մարզաշապիկը: «Ամստերդամ Արենա»-ն ծափահարում էր պորտուգալացուն:










































