Եվրամիությունը Լյուքսեմբուրգում հոկտեմբերի 15-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպմանը կքննարկի Իրանից գազ ներմուծելն արգելելու հարցը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով եվրոպական դիվանագիտական աղբյուրը:
Աղբյուրի հաղորդմամբ` ԵՄ 27 երկրների միջև արդեն «նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել արգելքի կառուցվածքի վերաբերյալ», բայց դեռևս տեխնիկական որոշակի աշխատանք կա:









































