Հոսնի Մուբարաքի ժամանակաշրջանում Եգիպտոսի ամենաազդեցիկ գործարարներից մեկը տուգանվել է ավելի քան 3 մլրդ դոլարով և դատապարտվել 7 տարվա ազատազրկման՝ փողերի լվացման համար:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Ահմադ Էզզն արդեն 10 տարվա ազատազրկման դատապարտվել է այն բանից հետո, երբ անցյալ տարի մեղավոր ճանաչվեց կոռուպցիայի մեջ:
Էզզը իր բազմամիլիարդ կարողությունը կուտակել է պողպատի արդյունաբերության ոլորտում աշխատելիս: Սակայն նրան մեղադրել են շուկայում մենիշխանությունը պահպանելու համար քաղաքական կապերն օգտագործելու մեջ: Հատկապես քննադատվում են նրա կապերը Մուբարաքի որդու՝ Գամալի հետ:










































