Իսրայելական Haaretz թերթի աշխատակիցները գործադուլ են անցկացնում՝ բողոքելով ֆինանսական արդյունավետության բարձրացման՝ ղեկավարության որոշման դեմ դեմ: Թերթի հոկտեմբերի 4-ի համարը լույս չի տեսել:
Ինչպես հաղորդում է իսրայելական NEWSru.co.il գործակալությունը, ցուցարարները պնդում են, որ Haaretz-The Marker խմբի ղեկավարությունը հրաժարվում է աշխատակիցների հետ բանակցություններ վարելուց: Նրանց խոսքերով՝ ղեկավարությունը պատրաստվում է հեռացնել առնվազն 100 աշխատակցի: Աշխատանքային կոմիտեն պահանջում է արգելափակել ծրագիրը և բանակցություններ սկսել այլընտրանք քննարկելու համար:
Անցյալ շաբաթ թերթի աշխատակիցները ցույց էին կազմակերպել Haaretz-ի հրատարակչության շենքի մոտ:









































