Ֆրանսիայի կառավարությունը պատրաստ է ուսումնասիրել 2013 թ. փոքր բիզնեսի համար հարկերը նախատեսվածից քիչ բարձրացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Պիեռ Մոսկովիչին:
Ինչպես հաղորդում է RBK-ն, այսպես է նա արձագանքել ձեռնարկատերերի դժգոհությանը, որոնց կարծիքով՝ հարկերի բարձրացումը բացասաբար կանդրադառնա փոքր բիզնեսի ներկայացուցիչների կողմից ներդրումների վրա:
Ֆրանսիայի 2013 թ. բյուջեի նախագիծը հրապարակվել է սեպտեմբերի 28-ին: Կառավարությունը հավանություն է տվել 1 մլն եվրոյից ավելի տարեկան եկամուտ ունեցող ֆրանսիացիների համար ժամանակավորապես 75 տոկոս, իսկ 150 հազար եվրոյից ավելի եկամուտ ունեցողների վրա՝ 15 տոկոս հարկ սահմանելու ծրագրին: Բացի այդ, իշխանությունները ցանկանում են հարկ սահմանել ներդրումներից ստացվող եկամուտների վրա, ինչպես նաև կրճատել հարկային արտոնությունները:
Ֆրանսիայի քաղաքացիների մեծամասնության համար հարկերի բարձրացումներ չեն սպասվում:








































