Ամերիկյան Ֆլորիդա քաղաքում կդադարեն ծխողներին աշխատանքի ընդունել՝ տնտեսելու համար բժշկական ապահովագրական ծախսերը: Այս մասին հաղորդում է Rosbalt.ru-ն:
Հարավային Ֆլորիդայի վիճակագրական հաշվետվությունների համաձայն՝ 60 հազար ծխողները բյուջեին տարեկան արժենում են 12 հազար դոլար:Իշխանությունները հույս ունեն ծախսերի նվազեցումից բացի` ունենալ ավելի առողջ աշխատակազմ:
Ընկերությունների այն աշխատակիցներին, ովքեր ներկայում ծխում են, առաջարկվում է անվճար դեղորայք՝ վնասակար սովորույթից ձերբազատվելու համար: Գործատուները հաստատում են, որ չեն պատրաստվում թափուր աշխատատեղերի թեկնածուների համար թեստ անցկացնել, փոխարենը հույսը դնում են մարդկանց խղճի վրա:










































