Apple-ի իսրայելցի սիրահարները տհաճ անակնկալի են բախվել՝ ընկերության iPhone-ների և պլաշետների վրա ժամային գոտին կարգավորելիս:
Ինչպես հաղորդում է տեղի «Մաարիվ» թերթը, թարմացնելով iOS6 բազան՝ նրանք պարզել են, որ օպերացիոն համակարգի նոր տարբերակում Երուսաղեմը զրկվել է Իսրայելի մայրաքաղաքի կարգավիճակից: Հրեական պետության քաղաքացիները բոլոր հնարավորությունն ունեն ընտրելու իրենց մոտ քաղաքը՝ Երուսաղեմը: Սակայն եթե այլ երկրների մայրաքաղաքների դեպքում անվանը կցված է երկրի անունը, օրինակ Բանգկոկ (Թաիլադ), ապա Երուսաղեմին կից որևէ մեկնաբանություն չկա:
Ինչպես գրում է իսրայելական «Մաարիվ» թերթը, քանի որ Apple ընկերությունը Երուսաղեմի հարցով որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, ապա հնարավոր է, դա պարզապես նոր օպերացիոն համակարգի «բագ»-ն է: Թերթը գրում է, որ նմանատիպ «բագ» կա նաև Apple-ի նոր քարտեզներում: Եթե դրա վրա աշխարհի մյուս մայրաքաղաքները նշված են աստղիկով, ապա Երուսաղեմը նշված է որպես շարքային քաղաք:








































