Ն.Ս.Օ. Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակչական բաժինը լույս է ընծայել Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Կանադայի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ««Օծումն հիւանդաց» խորհրդի խնդիրը Հայ եկեղեցում» գիրքը:
Գիրքը նվիրված է Հայ եկեղեցու խորհուրդներից յոթերորդին` «Օծումն հիւանդաց»-ին, որի վերաբերյալ կան տարբեր իրարամերժ տեսակետներ: Այն մանրակրկիտ կերպով վերլուծում է Հիվանդաց կարգի պատմական ընթացքն ու ըստ այդմ կատարում կարևոր եզրակացություններ, որոնք ուղենշային կարող են համարվել խորհրդի գործնական վերականգնման ճանապարհին:
Գիրքը հրատարակվել է մեկենասությամբ Անահիտ, Դրո, Շանթ, Անի և Մարկ Մանուկյանների` ի հիշատակ Աբրահամ Մանուկյանի:










































