Ներկա դրությամբ Շանհայի «Մասթերս-1000» մրցաշարից հրաժարվող թենիսիստների թիվը հասել է 8-ի: Հեղինակավոր մրցաշարի ասիական սերիային չեն մասնակցի Ժուլյեն Բենետոն, Մարսել Գրանոլյերսը, Խուան-Մարտին դել Պոտրոն, Գայել Մոնֆիսը, Ռաֆայել Նադալը, Էնդի Ռոդիկը, Դավիդ Ֆերերը և Մերդի Ֆիշը:
Նշենք, որ ամերիկացի Էնդի Ռոդիկը հայտարարել է կարիերայի ավարտի մասին` US Open-ից հետո: Ֆրանսիացի թենիսիստ Գայել Մոնֆիսը հրաժարվել է մասնակցել Շանհայի մրցաշարին աջ ծնկի խրոնիկ վնասվածքի պատճառով:
Նշենք, որ «Մասթերս-1000» սերիայի մրցաշարը կայանալու է հոկտեմբերի 7-ից մինչև 14-ը:











































