Ճապոնիայում սկանդալ է բռնկվել՝ կապված կառավարության անդամներից մեկի կողմից հանգանակություն ստանալու հետ:
Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, Ճապոնիայի արդարադատության նախարար Կեյսյու Տանական գումար է վերցրել արտասահմանյան ընկերությունից, ինչը արգելված է Ճապոնիայի օրենսդրությամբ:
Հաղորդվում է, որ 2006-2009 թթ. Տանական չինական Յոկոգամա թաղամասի ռեստորանի սեփականատիրոջից ստացել է 420 հազար իեն (5000 դոլար):
Նախարարն իր հերթին պնդում է, որ վաղուց է ծանոթ այդ մարդու հետ, սակայն չի իմացել, որ նա Ճապոնիայի քաղաքացի չէ: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ, դա պարզվել է միայն այն բանից հետո, երբ նախարարի քարտուղարությունը ստուգել է ԶԼՄ-ների տարածած այդ տեղեկությունը:
Տանական արդարադատության նախարար է նշանակվել ընդամենը 3 օր առաջ, երեկ նա հանգանակված ամբողջ գումարը վերադարձրել է:
Ավելի վաղ նման սկանդալի համար իր պաշտոնը ստիպված էր լքել Ճապոնիայի արտգործնախարար Սեյձի Մաեհարան:








































