Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Գազայի հատվածում ղեկավարող ՀԱՄԱՍ շարժմանը մեղադրել է պարբերաբար կտտանքների դիմելու մեջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, կազմակերպության զեկույցում ասվում է, որ Գազայի հատվածում բանտարկյալները պարբերաբար ծեծի և էլեկտրաշոկի են ենթարկվում:
Զեկուցի հեղինակի խոսքերով՝ վերջին 5 տարում Գազայի հատվածում մահապատժի է ենթարկվել առնվազն 3 մարդ, որոնցից ցուցմունքներ են կորզել կտտանքների միջոցով:
BBC-ին տված հացազրույցում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը հերքել է այդ մեղադրանքները՝ խոստովանելով սակայն, որ առանձին դեպքեր պատահում են:











































