Արգենտինայում ուժային կառույցների աշխատակիցների զանգվածային գործադուլ է տեղի ունենում: Ակցիայի հետևանքով արդեն աշխատանքից հեռացվել են ծովափնյա պահպանության և սահմանապահ ծառայության հրամանատարները: Մոտ ապագայում նմանատիպ պատժամիջոցներ կարող են տարածվել այդ վարչությունների ամենաքիչը 10 ղեկավարի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Զանգվածային բողոքի պատճառ է հանդիսացել կառավարության կողմից աշխատավարձերի կրճատումը:
Ականատեսների խոսքերով` մասնակիցների ընդհանուր թիվը գերազանցում է հազարը:








































