ԲՀԿ-ում պետական գաղտնիքի պես պահպանվում է Ծառուկյանի որտեղ լինելու փաստը: Ամեն ինչ արվում է, որպեսզի ոչ ոք չիմանա, թե ուր է գնացել նա, երբ Աժ-ում քննարկվում է ԲՀԿ-ի կողմից առաջադրվելիք նախագահի պոտենցիալ թեկնածուներից մեկի հարցը: «Հրապարակ»-ը գրում է, որ մերձօսկանյանական շրջանակները պնդում են` ոչ մի տեղ էլ չի գնացել, իրենց տանը նստած է: Ծառուկյանին առավել մոտ կանգնածներն ասում են` էստեղ չի:
Որքան հայտնի է, այս 1 շաբաթվա ընթացքում ԲՀԿ առաջնորդը վերջնական որոշում պետք է կայացնի, թե ինչ ֆորմատով է մասնակցելու նախագահական ընտրություններին, ու իր որոշումը հայտնի Սերժ Սարգսյանին, ինչպես պայմանավորվել են գնալուց առաջ: «Ծառուկյանը «պապա» փոխելու որոշման առաջ է կանգնած, գնացել է Ուկրաինա, որ հանգիստ քցի-բռնի», շշուկով թերթին տեղեկացրին որոշ ԲՀԿ-ականներ: