Վրաստանը մտնում երկարատև քաղաքական անկայունության շրջան, որը կհաջորդի խորհրդարանական ընտրությունների, որտեղ ընդդիմությունը հաղթանակ է տարել: Եվ թե ով կղեկավարի այս երկիրը, կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ ԱՄՆ-ի և Եվրոպայի համար:
Ինչպես գրում է The Guardian-ը, երկու կողմերի խնդիրն այն է, որ «վրացական առաջնորդները ոչ միշտ են անում այն, ինչ իրենց ասում են»:
Հեղինակի խոսքերով՝ Սաակաշվիլու ավտորիտար ոճը դուր չի գալիս նրա բրյուսելյան կողմնակիցներին: Բանն այն է, որ Արևմուտքին հարկավոր է վրացական կայուն կառավարություն, որը զբաղված չէ Վլադիմիր Պուտինի ռեժիմի դեմ պայքարելով: Բիձինա Իվանիշվիլին, որը ղեկավարում է «Վրացական երազանքը», նույնպես կարող է վտանգավոր անձնավորություն լինել:
«Սաակաշվիլին նրան անվանել է Ռուսաստանի լրտես,- գրում է թերթը: Չնայած որ Պուտինը ուրախ է իր թշնամի Սաակաշվիլու պարտության համար, սակայն նա վստահ չէ, որ Իվանիշվիլին կկատարի իր կարգադրությունները»:
Լրագրողը չի բացառում, որ «վրացիները մի Սաակաշվիլուն փոխեցին մեկ այլ Սաակաշվիլու հետ»:











































