Հանրահայտ «Foo Fighters» ռոք խումը անհայտ ժամանակով հեռանում է բեմահարթակից: Այդ մասին իր Facebook-յան էջում հայտարարել է խմբի հիմնադիր Դևիդ Գրոլը:
Խմբի վոկալիստ, ով դեռևս Nirvana խմբում Կուրտ Քոբեյնի հետ ելույթների ժամանակ էր ճանաչում ձեռք բերել, ընդգծել է, որ համերգների դադարեցումը չի նշանակում, որ խումբը փլուզվել է:
«Ես չգիտեմ, թե երբ կրկին «Foo Fighters» բեմում կհայտնվի: Դա կարող է տարօրինակ թվալ, բայց բոլորի համար էլ օգտակար կլինի որոշ ժամանակով բեմը լքել,- գրել է Գրոլը,- երբեք մտքովս չէր էլ անցնի, որ այս խումը կարող էր այսքան երկար ճանապարհ անցնել»:











































