Այսօր ցերեկը ՑԱԽԱԼԸ զբոսաշրջիկներին տարհանել է Հերմոնից այն բանից հետո, երբ այնտեղից ոչ հեռու`իսրայելա-սիրիական սահմանի վրա, սահմանից մի քանի հարյուր մետր նկատվել են զինված մարդիկ:
Սիրիական սահմանի վրա զինված մարդկանց ի հայտ գալը գնահատվում է որպես այդ տարածքում Ասադի ուժերի կողմից վերահսկողության կորուստ:
Իսրայելում մտավախություն ունեն, որ դա կհանգեցնի տարածաշրջանում ահաբեկչական բազաների ստեղծմանը, հաշվի առնելով, որ այժմ Սիրիայում համախմբվել են տարբեր ահաբեկչական կազմակերպությունների գրոհայիններ:
Այդ մասին այսօր հայտարարել է ՑԱԽԱԼ-ի գլխավոր շտաբի ղեկավար Բենի Գանցը: Նրա խոսքերով` Իրավիճակը Սիրիայում երկակի վտանգ է ներկայացնում`Ասադի բանակի կողմից և վտանգ գրոհայինների կողմից, եթե Ասադի վարչակարգը տապալվի:
Տագնապից կարճ ժամանակ անց զինված մարդիկ անհետացել են դեպի սիրիական տարածքի խորքերը:











































