Հռոմի իշխանությունները արգելք են մտցրել քաղաքի պատմական կենտրոնի փողոցներում սնվելու համար: Հավերժ քաղաքում համբուրգերների, պաղպաղակի և այլ սնունդ ընդունելու դեպքում նախատեսվում է 25-500 եվրո տուգանք:
Քաղաքային վարչակազմը բացատրում է, որ այս նորարարությունը կապված է այն բանի հետ, որ զբոսաշրջիկները թեթև սնվելուց հետո, որպես կանոն, իրենց ետևից թողնում են աղբակույտեր:
Արգելքը տարածվում է և´ զբոսաշրջիկների, և ´ տեղացիների վրա:











































