Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Կոնգրեսի տապալված պայծառատեսությունը

Ռոբերտ Քոչարյանը հրապարակավ հանդես եկավ Վարդան Օսկանյանի հանդեպ համակրանքի և աջակցության դրսևորմամբ: Իհարկե, դրա առիթը նախկին արտգործնախարարի իրավական հետապնդումն էր, որ Ռոբերտ Քոչարյանը անհիմն է որակում և հիասթափեցնող, բայց երևի թե միամտություն կլինի ենթադրել, որ Քոչարյանի գնահատականները Օսկանյանի հասցեին և նրա աջակցությունը վերաբերում էին միայն ու միայն այդ դրվագին:

Քաղաքականությունն այդքան նեղ չէ, և ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանի համար պարզապես դա առիթ էր` հայտարարելու, որ ինքն Օսկանյանի թիկունքին է: Քոչարյանը կարող էր միգուցե ասել նաև ավելին, բայց, ըստ ամենայնի, գերադասեց ավելորդ պատասխանատվություն չստանձնել, քանի որ այդ պատասխանատվությունը լիարժեք չիրացնելու դեպքում իրավիճակը կարող է հավելյալ բարդություններ առաջացնել առանց այդ էլ ոչ այնքան դյուրին վիճակում գտնվող Քոչարյան-Օսկանյան-ԲՀԿ եռյակի համար:

Այս եռյակի կողքին կարելի էր միգուցե ավելացնել նաև Հայ ազգային կոնգրեսին` հատկապես հաշվի առնելով խորհրդարանական ընտրությունների և դրան նախորդած զարգացումների փորձը, սակայն եռյակը կարծես թե կամաց-կամաց խաչ է քաշում Կոնգրեսի վրա: Այն Կոնգրեսի, որը հանուն ԲՀԿ-ի բարեհաճության ջանք չէր խնայում հանրությանը համոզելու, որ Քոչարյանը ԲՀԿ-ի ու Օսկանյանի հետ կապ չունի, Քոչարյան չկա, միֆ է և այլն:

Մինչդեռ այսօր Քոչարյանը երևի թե ավելի կա, քան Կոնգրեսը, ու նաև հավանաբար հենց այն բանի շնորհիվ, որ Կոնգրեսը ամիսներ շարունակ փորձում էր հանուն իր նեղ խմբակային շահերի քողարկել Քոչարյանի քաղաքական դերակատարությունը «Բարգավաճ Հայաստան»-ում: Իսկ այսօր արդեն Կոնգրեսը նրանց այլևս պետք չէ, քանի որ վարկանիշային առումով, ըստ էության, ոչ միայն հավասարում է, այլ եռյակը ըստ էության միգուցե արդեն առավել պրոգրեսիվ ընթացքի մեջ է, քան մարգինալացող «քաղաքագիտական կենտրոն» հանդիսացող Կոնգրեսը:

Ավելին` ներկայումս ըստ էության կարող է նաև շահերի բախում առաջանալ Քոչարյան-Օսկանյան-Ծառուկյան ֆորմատում: Համենայնդեպս` հետաքրքրական է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մինչև այսօր անձնապես որևէ բառ չի արտահայտել Վարդան Օսկանյանի գործով` այն դեպքում, երբ արտահայտվեց Ռոբերտ Քոչարյանը: Իհարկե, նրա անդրադարձը կարելի է որակել ըստ էության անատամ անդրադարձ, և Քոչարյանից միգուցե ավելին էին սպասում, սակայն Գագիկ Ծառուկյանի դեպքում առայժմ այդ անատամն էլ չկա: Նա լռում է ընդհանրապես և նույնիսկ Ազգային ժողով չեկավ` աջակցելու Վարդան Օսկանյանին, որը խորհրդարանական քննարկումներում ակնհայտորեն գտնվում էր բավականին լարված, հուզված վիճակում և ակնհայտորեն կարող էր ունենալ յուրայինների աջակցության կարիքը, հատկապես` ծառուկյանական խարիզմայի: Բայց ԲՀԿ առաջնորդը Օսկանյանի համար չիջավ իր բարձունքից:

Միգուցե Գագիկ Ծառուկյանի մոտ խանդ կա Վարդան Օսկանյանի հանդեպ, որի հեղինակությունը ԲՀԿ-ում կարող է բարձրանալ վերջին իրադարձությունների ֆոնին, և վերջինս կարող է ավելի մեծ հասարակական վարկանիշ ունենալ, քան Գագիկ Ծառուկյանը: Ամեն դեպքում` ակնհայտ է, որ Քոչարյան-Օսկանյան-Ծառուկյան եռյակի մոտ շահերի լուրջ բախում է առաջանում, և եթե նրանք միասին պահանջներ են ներկայացնում Սերժ Սարգսյանին, ապա դրան զուգահեռ արդեն, ըստ էության, գալիս է մի շրջափուլ, երբ հարկ է առաջանալու նաև պահանջներ ներկայացնել միմյանց` իրավիճակը ԲՀԿ-ում հստակեցնելու և նախագահական ընտրությունների հարցում որոշում կայացնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում