Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան «Բենֆիկա»-ի նկատմամբ հաղթանակից հետո խոսել է Մադրիդի «Ռեալ»-ի հետ առաջիկա խաղի մասին:
Հիշեցնենք, որ ՉԼ գավաթի ընթացիկ խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում «Բարսելոնա»-ն 0:2 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Բենֆիկա»-ի նկատմամբ, իսկ թիմի ավագ Կառլես Պույոլը ձեռքի վնասվածք ստացավ և շարքից դուրս մնաց 1.5 ամսով.
«Հաղթանակը շատ ուժ խլեց, բայց մենք կարևոր երեք միավոր վաստակեցինք: «Ռեալ»-ի հետ խաղը շատ բարդ է լինելու: Պետք է վերականգնվենք մինչև այդ խաղը»,- հայտարարեց Վիլանովան:







































