Այն տեղեկությունները, որ ՆԱՏՕ-ում պատրաստ են արագացնել Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման գործընթացը, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտարարել է դաշինքի ներկայացուցիչ Օանա Լունգեսկուն:
Twitter-ի իր միկրոբլոգում նա պարզաբանել է, որ The Guardian թերթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքերը կոնտեքստից դուրս է մեջբերել: «Զորքերի դուրսբերման հետ կապված որևէ փոփոխություն չկա»,- ասել է Լունգեսկուն:
Հիշեցնենք. երեկ բրիտանական The Guardian թերթին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենն իբր հայտարարտել էր, որ միջազգային կոալիցիայի ուժերի մի մասը, հնարավոր է, Աֆղանսանից դուրս բերվի նախանշված ժամկետից շուտ:









































