Բիշքեկում երկրի խորհրդարանի շենքի առջև տեղի է ունենում միտինգ՝ ի պաշտպանություն «Կուտմոր» ոսկու հանքի ազգայնացման: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ցուցարարների մի մասը փորձել է ներխուժել խորհրդարանի շենք: Հավաքվածներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ:
Միտինգին մասնակցել է շուրջ 2000 մարդ` Ղրղըզստանի տարբեր շրջաններից:
Ցուցարարների խոսքով՝ եթե հանքը չազգայնացվի, ապա նրանք կհասնեն նրան, որ խորհրդարանը ցրվի:







































