Իտալիայում, որտեղ վերսկսվել են լեգենդար Մոնա Լիզայի բնորդուհու մնացորդների որոնումները, հայտնաբերվել է ամբողջական կմախք և միանգամից երկու գանգ: Այս մասին հայտնում է Россия 24-ը:
Համարվում է, որ դա Վինչին պատկերել է Ֆլորենցիայի բնակչուհի Լիզա Ջերարդինի դել Ջոկոնդոյին: Նրա թաղման ենթադրյալ վայրում ավելի քան մեկ տարի պեղումներ են իրականացվում: Գիտնականները ցանկանում են հայտնաբերված մնացորդների օգնությամբ վերականգնել Ջերարդինիի իրական պատկերը և փորձել բացահայտել Լեոնարդոյի առեղծվային կտավի գաղտնիքը, ինչի համար փորել են ողջ վանքը:
Կմախքն ամբողջությամբ պահպանված է: Այն պատկանում է ոչ տարեց, բարձրահասակ կնոջ: Պահպանվել են գրեթե բոլոր ատամները: Նրա կողքին ավելի վաղ հուղարկավորված մարդու մնացորդներ են, որի ոսկորները ցրված են:
Հնագետ Իռեն Իբալդիի խոսքով՝ կմախքի կողքին 6 տարբեր կանանց հյուսվածքների նմուշներ են: Նոյեմբերին, երբ եղանակը ցրտի և պեղումները դադարեցվեն, գտածոները կուղարկվեն Ռավեննայի հատուկ լաբորատորիա: Սկզբում կիրականացվի ածխաջրածնային փորձաքննություն՝ պարզելու տարիքը, այնուհետև կուումնասիրվի ԴՆԹ-ն, բարեբախտաբար այն համեմատելու հիմք ունեն մասնագետները: Լիզա Ջերարդինը երեխաներ է ունեցել: Եթե համընկնում տեղի ունենա, ապա համակարգիչը «կնկարի» իր Մոնա Լիզային:
«Մենք գրեթե վստահ ենք, որ մեր հայտնաբերած բոլոր մնացորդնեը XVI դարի են: Արխիվներում գտել ենք, որ մնացորդները պատկանում են կուսակրոն ֆրանցիսկեններին, իսկ Լիզա Ջերարդինին եղել է հենց այդ օրդենի դուստր»:










































