Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը կասեցրել է բժշկական նպատակներով մարիհուանայի վաճառք իրականացնող խանութների աշխատանքի արգելքը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նման խանութների գոյությունը հակասում է ԱՄՆ դաշնային օրենսդրությանը: Հուլիսին քաղաքային խորհուրդը արգելել էր մարիհուանայի խանութների գործունեությունը, սակայն թույլ էր տվել հիվանդներին ինքնուրույն, կոլեկտիվ աճեցնել մարիհուանա՝ պայմանով, որ յուրաքանչյուր կոլեկտիվում պետք է լինի 3 մարդուց ոչ ավելի:
Սակայն Լոս Անջելեսում արգելքը չեղյալ է հայտարարվել, քանի որ նման քայլի հակառակորդները մտադրություն էին հայտնել հաջորդ տարի այդ հարցով հանրաքվե անցկացնել, և դատելով սոցհարցումներից՝ հաղթանակի շանս ունեին:











































