Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Եվրամիության հարցերով պետնախարար և գլխավոր բանագնաց Էգեմեն Բաղըշը ԵՄ-ին մեղադրել է Թուրքայի հանդեպ երկակի ստանդարտներ կիրառելու մեջ.
«ԵՄ-ը երկակի ստանդարտներ է կիրառում Թուրքիայի դեմ: Հենց դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ մեր վարչապետ Ռեջեփ Էրդողանը սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած կուսակցական չորրորդ համագումարում իր ելույթում հատուկ ուշադրություն չդարձրեց ԵՄ-ի հետ հարաբերություններին:
Եթե թուրք հասարակությունում նվազում են ԵՄ-ին անդամակցելու համակիրները, ապա դա ԵՄ-ի վարած երկակի ստանդարտների քաղաքականության արդյունքն է: Չնայած դրան՝ մենք շարունակում ենք մեր ուղին, բարեփոխումներ ենք անցկացնում՝ ավելի մոտենալու համար ԵՄ-ի չափորոշիչներին»:








































