Եվրոպայում անվտանգության և համագործակցության խորհուրդը սուր քննադատության է ենթարկել Թոուրքիայի իշխանություններին հինգշաբթի օրը լրագրողներին ձերբակալելու համար և կոչ է արել անհապաղ ազատ արձակել նրանց:
Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը հայտնել է, որ ԵԱՀԿ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին վախեցնելու քաղաքականությունը և վերջ տալ նրանց հասցեին սպառնալիքներին: Այս մասին հաղորդում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ երեկ Անկարայում և Ստամբուլում տեղի են ունեցել ձերբակալություններ, որոնք իրականացվել են «Էրգենեկոն» հայտնի գործի շրջանակներում: Ձերբակալվածների մեջ են նաև մի քանի լրագրողներ, այդ թվում` Դինքի սպանության մասին վերջերս գիրք գրած Նեդիմ Շեները: