Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են նոր վկայություններ մոտ 13 հազար տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի տարածքում ընկած ավերիչ երկնաքարից: Այդ երկնաքարի անկման հետ են ավանդաբար կապում ամերիկյան մեգաֆաունայի և Կլովիս հնդկական մշակույթի անհետացումը: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
Հոդվածի հեղինակները կառուցվածքային ուսումնասիրության են ենթարկել Հյուսիսային Ամերիկայում մոտ 13 հազար տարվա վաղեմության նստվածքներում հայտնաբերված միկրոսֆերաները: Ներքին կառուցվածքի պատկերի ստացման համար օգտագործվել է սկանավորող էլեկտրոնային մանրադիտակը: Գիտնականները անցկացրել են մասնիկների հավելյալ ռենտգենակառուցվածքային վերլուծություն:
Մագնիսական միկրոսֆերաներ են անվանվում մանրադիտակային մետաղական գնդերը, որոնք ձևավորվել են հալման և մետաղների միախառնման արդյունքում: Դրանք, լեռների հետ դիտարկվում են որպես երկնաքարերի անկման վկայություններ: Միկրոսֆերայի կառուցվածքը վկայում է այն մասին, որ դրանց կազմավորման ժամանակ մետաղը շատ արագ սառել է: Քիմիական կազմով` դրանք ծագում են երկնակեղևից: Դրանք հիմնականում կազմված են երկաթից, ալյումինից, սիլիցիումից և հազվագյուտ երկրային ցերիումից:








































