Այս տարվա առաջին 8 ամիսներին, ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության 8.3 տոկոս աճ, իսկ առաջին կիսամյակում` 6.6 տոկոս ՀՆԱ-ի աճ, որն էլ հենց տնտեսական աճի ցուցանիշն է:
«Հայկական ժամանակ»-ը գրում է` «իսկ ինչի՞ հաշվին է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն ստացել այս «աճերը»: Պարզվում է այս տարի` անցած տարվա առաջին ութ ամիսներին արտադրված մսի մոտ 25 տոկոսը «կորցրել են», որպեսզի այս տարվա ութ ամիսներին արտադրված մսի քանակն ավելի լինի անցած տարվա արտադրվածից, և աճ արձանագրվի»:










































