«Չնայած ՀՀԿ Գործադիր մարմնում հնչած զգուշացումներին` մինիմումի հասցնել ՀՀԿ և ՕԵԿ պատգամավորների բացակայությունները, այնուհանդերձ, երեկ բացակա էին ՀՀԿ-ականներ Կարեն Կարապետյանը, Ռուբեն Սադոյանը (Գերմանիայում է), Վահե Հակոբյանը, Արկադի Համբարձումյանը, որը Փարիզում է: Իսկ Հերմինե Նաղդալյանն ու Դավիթ Հարությունյանը մեկնել էին ԵԽԽՎ նիստին մասնակցելու: ԱԺ նիստին հասցրել էին ժամանել Սպարտակ Մելիքյանը, որը Մոսկվայից էր թռել-եկել, Կարեն Սարիբեկյանը, որն էլ Վրաստանից էր հասել Երևան»,- գրում է «Հրապարակ»-ը և հավելում.
«Բոլոր դեպքերում, ՀՀԿ-ին մեկ պատգամավոր չէր բավականացրել 66 ձայնի համար քվորում ապահովելու` քվորումն ապահովել էին «միշտ պատրաստ» վիճակում գտնվող ՕԵԿ վեց պատգամավորները, որոնք պրոբլեմ չունեն ՀՀԿ-ի հրահանգով քվեարկելու հարցում»:











































