Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արձագանքել է Բիձինա Իվանիշվիլիի` գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլլուն ուղղված կոչին, որով Իվանիշվիլին նախագահին կոչ է արել հեռանալ պաշտոնից և արտահերթ նախագահական ընտրություններ հայտարարել, հայտնում է Грузия Online-ը:
Կուսակցության տարածած հատուկ հայտարարության մեջ ասված է, որ Սաակաշվիլու շնորհիվ Վրաստանն իսկապես ժողովրդավարական և եվրոպական երկիր է դարձել:
«Ի զարմանս մեզ` դեռ այն ժամանակ, երբ ձայների հաշվարկը չէր ավարտվել, պարոն Իվանիշվիլին Սաակաշվիլուն հրաժարական տալու կոչ արեց: Սա բացարձակ անընդունելի է և ուղղակի ոտնձգություն է ժողովրդավարության և օրենքի նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ:










































