Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի վերջին ելույթը, որում հայերին և Հայաստանին ուղղված կոչ է եղել, վիրավորել է Ստամբուլի հայ համայնքին:
Taraf թուրքական թերթին այս մասին հաղորդել է «Ակոս» թերթի խմբագիր Ռոբերտ Քոփթաշը և հայ գրող, ակտիվիստ Հայկո Բաղդատը:
«Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ վարչապետը ղարաբաղյան հակամարտության լուծումը կրկին դիտարկել է որպես նախապայման Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման համար և հայտարարել, որ քանի դեռ եղբայր-ադրբեջանցիների պահանջները չեն կատարվել, իրենց դիրքորոշման մեջ փոփոխություններ չեն լինի:
«Տվյալ բառերով վարչապետը վերջակետ դրեց Աբդուլլահ Գյուլի քաղաքականության և Ահմեդ Դավութօղլուի ստորագրած արձանագրության վրա»,- ասել է Քոփթաշը:








































