Ուկրաինայի Գերագույն Ռադան ընդունել է հոմոսեքսուալիզմի պրոպագանդան դատապարտող օրինագիծ: Համապատասխան որոշման օգտին քվեարկել է 350 պատգամավորներից 289-ը: Այս մասին հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը:
Օրինագիծը հաստատել են ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների անդամները:
Փաստաթղթի բացատրական գրառման մեջ նշվում է, որ հոմոսեքսուալիզմի տարածումը սպառնում է հանրապետության ազգային անվտանգությանը, քանդում ընտանիքի ինստիտուտը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեմոգրաֆիկ ճգնաժամի:
«Գովազդելով սեքսուալ այլասերվածության ծայրահեղ ձևերը` ուկրաինական ԶԼՄ-երը պայմաններ են ստեղծում Ուկրաինայում ՍՊԻԴ-ի տարածման համար»,- ընդգծում են փաստաթղթի հեղինակները:
Նրանք առաջարկում են պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կգովազդեն միասեռ հարաբերությունները: Բացի այդ, մինչև հինգ տարվա ազատազրկում է սպառնում հոմոսեքսուալիզմը պրոպագանդող ստեղծագործություններ բերելու և տարածելու համար:









































