Грузия Online-ի փոխանցմամբ՝ «Վրացական երազանք» կոալիցիայի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ ներկայիս կառավարության և ոչ մի նախարար իր տեղը չի պահպանի նոր կառավարությունում, որը կձևավորի «Վրացական երազանքը».
«Ո՛չ Վանո Մերաբիշվիլին, ո՛չ էլ կառավարության անդամները չեն ընդգրկվի մեր կառավարության կազմում: Տեղակալների հարցը դեռ չի քննարկվել: Ես անհրաժեշտ չեմ համար Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ հանդիպել:
Որևէ հետապնդում ու հալածանք չի լինելու միայն այն պատճառով, որ մարդիկ եղել են իշխանության գլուխ կամ ունեցել են մեր դիրքորոշման հետ չհամընկնող դիրքորոշում, եթե, իհարկե, այդ մարդիկ իրավախախտումներ չեն գործել: Եթե որևէ մեկն իրավախախտում է գործել, ապա դա քրեական հանցանք է: Երկրում վերականգնվելու է արդարությունը: Մենք բոլորին հնարավորություն կընձեռենք արդարություն գտնել այս երկրում»:










































