Ամերիկուհին, որն իր տան ձեղնահարկում անակնկալ հանդիպել է վայրի գազանի, բղավել է՝ հրամայելով հեռանալ: Զարմանալիորեն` սոված գազանը ենթարկվել է կնոջ հրամաններին: Այս մասին տեղեկացնում է Newru.com-ը:
Նիշանտոն կենդանիների վարժեցման փորձ չունի, սակայն «Անմիջապես հեռացի´ր, իջի´ր այստեղից» հրամանին արջն անմիջապես ենթարկվել է: Նիշանտոյի հարևանների կատարած տեսագրությունը YouTube վիդեոհոսթինգում դիտվել է ավելի քան կես միլիոն անգամ:
Կնոջ հարևանները համացանցում տեղադրել են արջի այցելությունների մասին 6 հոլովակներ: Արջին դուր են գալիս ընկույզները, որոնք տանտիրուհին թողնում է թռչունների համար:











































