«Թալիբան» շարժման ներկայացուցիչները Աֆղանստանի հարավային Զաբոլ նահանգում կործանել են ՆԱՏՕ-ի ուժերին պատկանող Chinook երկշարժիչ ուղղաթիռը: Ինչպես տեղեկացնում է թալիբների կայքը՝ «Ջիհադի ձայնը», ուղղաթիռը խփվել է օրը ցերեկով՝ թռիչքի ժամանակ, և անկման պահին պայթել:
Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ օտարերկրյա զինվորականները, ավարտելով օպերացիան, վերադառնում էին բազա: Ականատեսների վկայություններով՝ ուղղաթիռում գտնված բոլոր զինվորականները և անձնակազմի անդամները զոհվել են: Զոհերի հստակ թիվը չի հաղորդվում:








































