Սիրիական զորքերն այսօր հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում Դամասկոսի մոտ՝ 8-12 կմ շառավղով տարածքում: Ինչպես հաղորդում է տեղի «Ալ-Վատան» թերթը, զինվորական հրամանատարությունը նպատակ է դրել ամբողջությամբ մաքրել մայրաքաղաքի հյուսիսային և արևելյան մատույցները: Պարբերականի տվյալներով՝ դաժան մարտեր են ընթանում Արևելյան Ղուտա շրջանում:
Հալեպում նույնպես մարտերը չեն դադարում: Երկրի հյուսիսային մայրաքաղաք է շարժվում զինվորական ստորաբաժանում. տեղի վերլուծաբանների գնահատականներով՝ դա ցույց է տալիս, որ իշխանությունները վճռական են տրամադրված՝ արագացնելու Հալեպի հյուսիսային և արևելյան ծայրամասերի ազատագրումը:
Ականատեսները նշում են, որ մի շարք վայրերում զինյալները ոչ մեծ խմբերով քաղաքից շարժվում են դեպի թուրքական սահման և հարևան Իդլիբ մարզ: «Ալ-Բաաս» թերթը դա գնահատում է որպես պարտություն:











































