Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանում ստեղծվել է ղեկավարվող և ական որոնող թռչող սարք: Վերջինս ունակ է հայտնաբերել մինչև մեկ մետր խորության վրա ընկած ականները: Հայտնաբերված ականի վնասազերծման ժամանակ օպերատորն է ղեկավարում ական որոնող այդ սարքին:
Սարքը նախատեսված է Իրանի հարավային և արևմտյան սահմանամերձ շրջանների ականազերծման համար: Այստեղ դեռ մնացել են 1980-1988 թվականներին տեղի ունեցած իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ տեղակայված ականներ: Նշվում է, որ այդ ականների պայթյունի պատճառով տարեկան Իրանում զոհվում են բազմաթիվ խաղաղ բնակիչներ:









































