Հոլիվուդյան դերասանուհի Դրյու Բերիմորը մայր է դարձել: Նրա առաջնեկը՝ Օլիվիա Բերիմոր Կոպելմանը, ծնվել է սեպտեմբերի 26-ին: Այս մասին հայտնում է People-ը:
«Մենք ուրախ ենք հայտարարել մեր դստեր ծննդյան մասին: Օլիվիան առողջ ու երջանիկ է»,- ասված է Բերիմորի և նրա ամուսնու՝ Ուիլ Կոպելմանի համատեղ հայտարարությունում: Ուիլի համար փոքրիկ աղջիկը նույնպես առաջնեկն է:
Զույգը ծանոթացել էր 2011-ի սկզբին: 34-ամյա Կոպելմանը արվեստի հարցերով խորհրդատու է, Chanel ընկերության նախկին ղեկավար Արի Կոպելմանի որդին է:
37-ամյա դերասանաուհու հղիության մասին լուրերը հայտնվել էին փետրվարին, նա դրանք չէր մեկնաբանել: Այս տարվա հունիսին տեղի է ունեցել զույգի հարսանեկան արարողությունը: Բերիմորի համար սա 3-րդ ամուսնությունն էր:










































