CNN հեռուստաընկերության հարցումը ցույց է տվել, որ այսօր ԱՄՆ նախագահի երկու թեկնածուների միջև ընկած է ընդամենը 3 տոկոս տարբերություն:
CNN-ի տվյալով՝ եթե ընտրությունները հիմա տեղի ունենային, ապա Օմամայի օգտին կքվեարկեր ընտրողների 50%-ը, իսկ Ռոմնիի՝ ընտրողների 47%-ը:
Հարկ է նշել, որ վերջին հարցումների արդյունքները հակասական են: Հետազոտությունները, որոնք արել են վերջերս The Washington Post-ն ու ABC հեռուստաընկերությունը 9 կարևորագույն նահանգներում, ցույց է տվել, որ Օբաման առաջ է Ռոմնիից 11%-ով:
Երկու շաբաթ առաջ Ipsos հարցումը ցույց էր տվել, որ նրանց միջև տարբերությունը կրճատվել է 7%-ից մինչև 5%:










































