Պոլսի (Ստամբուլ) «Ակօս» շաբաթաթերթը հաղորդում է, որ Թուրքիայի խորհրդարանի նոր նստաշրջանում, որը սկսվել է հոկտեմբերի 1-ին, հավանաբար քննարկման առարկա է դառնալու նաև 1930-ական թվականներից ի վեր անվանափոխված վայրերին իրենց նախկին անունները վերադարձնելու հարցը:
Այս մասին դիմումներն ուսումնասիրել է խորհրդարանի ներքին գործերի հանձնաժողովը և առաջարկներ ներկայացրել վարչապետ Էրդողանին։ Վերջինս ասել է, թե անհրաժեշտ աշխատանքներից հետո խնդրո առարկա բոլոր վայրերը պիտի վերստանան իրենց նախկին անունները:












































