Այսօր esyes.am-ը ներկայացրել է Քրիստինե Պեպելյանի մենահամերգի ամբողջական ֆոտոշարքը և՛ դահլիճից, և՛ հետնաբեմից:
Դեկտեմբերին պատրաստ կլինի երգչուհու նոր ձայնասկավառակը: Քրիստինեն դեռ չի որոշել ինչպես այն կկոչվի, բայց հնարավոր է հնարավոր է «Շնորհակալ եմ» կոչվի:
Քրիստինեն նշել է, որ մենահամերգից հետո առավոտյան արթնանում է ու այլևս ոչ մի տեղ չի շտապում:
Դեկտեմբերին երգչուհին նախատեսում է համերգով հանդես գալ ԱՄՆ-ում, իսկ օրերս կնկարահանվի Թաթայի հետ «Ջահելների համար» երգի տեսահոլովակը:
Մենահամերգի օրը Քրիստինեի զգեստները պատրաստել էր դիզայներ Արամ Նիկոլյանը:
Երգչուհին շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցել են համերգի նախապատրաստական փուլում. Երևանի քաղաքապետարանին` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: Նա ինչով կարող էր, օգնել ու աջակցել է ինձ: «Թաթա փրոդաքշնին» եմ շնորհակալ, հատկապես` Գրիգոր Նազարյանին, ով չնայած առողջական խնդիրներին՝ ամեն ինչ արեց ինձ օգնելու համար»,- ասել է երգչուհին:
Լուսանկարները՝ Քրիստինե Պեպելյանի Facebook-ի անձնական էջի








































