Իսպանիայի մայրաքաղաքում քաղաքային տրանսպորտի աշխատակիցները գործադուլ են անցկացնում: Մադրիդի կյանքը կաթվածահար է եղել, փողոցներում ահռելի խցանումներ են առաջացել, քանի որ մարդիկ վարում են իրենց սեփական ավտոմեքենաները:
Գործադուլները սկսվել են սեպտեմբերից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Սակայն հիմա կանգնել են և՛ ավտոբուսները, և՛ տրամվայները, և՛ մետրոն: Պրոֆմիությունները բողոքում են աշխատավարձերի նվազեցման դեմ:
Ոստիկանության տվյալներով, Իսպանիայի մայրաքաղաքում սեպտեմբերին ամեն օր անցկացվում են բողոքի 10 տարբեր ցույցեր: Դրանք բոլորը կապված են տնտեսական ճգնաժամի հետ:
Հանգստյան օրերին տեղի ունեցած ցույցը ոստիկանությունը ցրել է՝ ձերբակալելով 12 ցուցարարների:








































