Միլանի «Ինտեր»-ի ֆուտբոլիստ Էստեբան Կամբիասոն թիմի՝ «Ֆիորենտինա»-ի հանդեպ տարած 2:1 հաշվով հաղթանակից հետո շնորհավորել է ակումբին ու երկրպագուներին՝ շեշտելով, որ իր թիմն արեց այն, ինչ պետք էր:
«Լավ հանդիպում անցկացրինք «Ֆիորենտինա»-ի դեմ: Առաջին խաղակեսում, ընդհանրապես, մեր առավելությունը չափազանց էր. հաշիվը կարող էր լինել 4:1 հօգուտ մեզ»,- Inter Channel-ը փոխանցում է Կամբիասոյի խոսքերը:
«Ակումբը քայլ առ քայլ կաճի ու կվերադառնա նախկին մարզավիճակին: «Ինտեր»-ին ուղղակի ժամանակ է պետք, որպեսզի հետագայում արդյունք լինի:
Անտոնիո Կասանոն հրաշալի խաղացող է: Նա շատ երջանիկ է այստեղ: Կարող եք անձամբ իրենից հարցնել»:






































