Այսօր Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում գրանցվել է ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 15-ի դրությամբ քվեարկել էր ընտրողների 45 տոկոսը: Սակայն Վրաստանում ընտրությունները կայացած ճանաչելու համար ըտրողների մասնկացության որևէ սահման նշված չէ:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հաղորդմամբ՝ օրվա ընթացքում տեղեկացվել են ընտրական օրենսգրքի խախտումների մասին, սակայն մեծ մասամբ դրանք քիչ են ազդել ընտրությունների արդյունքների վրա:
«Միացյալ ազգային շարժման» ղեկավար Չիորա Տակտակիշվիլին հայտարարել է, որ իր երկու համախոհները ծեծի են ենթարկվել Լագոդեխի շրջանում` ընդդիմադիր «Վրացական երազանք» կուսակցության ներակայացուցիչների կողմից:
Ընտրություններին մասնակցում են քաղաքական երկու բլոկ և 14 կուսակցություն:










































