Մախաչկալայի «Անժի»-ի տնօրենների խորհրդի անդամ Գերման Տկաչենկոն հերքել է շրջանառվող լուրերը Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կակայի ծառայություններով հետաքրքրված լինելու մասին:
«Կական հիանալի ֆուտբոլիստ է և լավ անձնավորություն, սակայն մեր ակումբը կամ ներկայացուցիչները երբևիցե հետաքրքրություն չեն հայտնել ֆուտբոլիստի ծառայությունների նկատմամբ:
Նման լուրեր էին շրջանառվում նաև Ֆաբիո Կապելոյի, Էրնեստո Բրանցետիի վերաբերյալ: Այդ տեղեկությունները կեղծ են և անհիմն»,- հայտնել է Տկաչենկոն:








































