Թուրքական Haberler.com կայքի փոխանցմամբ՝ այսօր մեկնարկել է Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանը, որում ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Վերջինս իր ելույթում անդրադարձել է խորհրդարանում մի շարք պատգամավորների բացակայության խնդրին, ինչի պատճառն այն է, որ նրանք գտնվում են կալանքի տակ.
«Մինչև վերջնական դատավճռի կայացումն այդ պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի գործունեությանը: Յուրաքանչյուր սկիզբ նոր հույսեր է բերում: Ես ցանկանում եմ ընդգծել` թերի է այն, որ մի շարք պատգամավորներ բացակայում են խորհրդարանում: Անհրաժեշտ է, որ ժողովրդի կողմից ընտրված և պատգամավորական մանդատ ստացած անձինք մինչև Գերագույն դատարանի կողմից որոշում կայացնելը մասնակցեն խորհրդարանի գործունեությանը»: