Աթենքում փուչիկը այս հանգստյան օրերին խափանումներ է առաջացրել Աթենքի քաղավիացիայի աշխատանքում, ինչը հանգեցրել է մի քանի չվերթի հետաձգման:
Հունաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչները ընդգծել են, որ ռադարի աշխատանքը շաբաթ օրը ընդհատվել է մոտ մեկ ժամով՝ էներգամատակարարման դադարեցման պատճառով:
Ինչպես հաղորդում է «Նեա» տեղական թերթը, փուչիկն ինչ-որ կերպ վնասել է էլեկտրահաղորդման լարերը, էներգամատակարարումն ընդհատվել է, ինչն էլ դարձել է ռադարի խափանման պատճառ:
Մասնագետները հետաքննում են կատարվածը: Հրատարակության տվյալով՝ ռադարի աշխատանքում խափանումները չեն ազդել թռիչքների անվտանգության վրա:








































