Thursday, 25 06 2026
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են

Հացն ամենաշատը թանկացել է Վանաձորում

2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.1% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է կենդանական և բուսական յուղերի, հացամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբերի 1.5-10.7% գնաճով: Ազգային վիճակագրական ծառայության կողմից դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 9-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.2-10.7% գնաճ, 3-ում`4.0-0.1% գնանկում, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 9.7% գնանկում, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ` 10.7% գնաճ: Վերջինս հիմնականում լոլիկի` 17.9%, կարտոֆիլի` 19.1%, կանաչ պղպեղի` 29.6%, կանաչ սոխի` 34.7%, կանաչ լոբու` 48.2%, կաղամբի` 54.3%, սմբուկի` 86.2% գնաճի արդյունք է: 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ վարունգի գինը աճել է 5.8%-ով, խառը կանաչեղենինը` 6.8%-ով: Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է ծաղկակաղամբի` 23.3%, գազարի` 22.8%, գլուխ սոխի` 14.4%, սխտորի`9.8%, ճակնդեղի` 4.7% գնանկում:

2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ հացամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 7.1%, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ`1.6% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է ոսպի`3.1%, բրնձի`3.2%, հնդկացորենի` 3.6%, սիսեռի` 3.9%, ձավարի` 4.2%, հացահատիկի` 6.4% գնաճով: 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հաճարի գինն աճել է 0.8%-ով, սպիտակաձավարինը` 0.8%-ով, մակարոնեղենինը` 1.3%-ով, լոբունը` 1.5%-ով: 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ բարձր տեսակի ալյուրի գինն աճել է 1.7%-ով, առաջին տեսակի ալյուրինը`1.0%-ով, բարձր տեսակի հացինը`1.4%-ով, առաջին տեսակի հացինը` 1.5%-ով, լավաշինը` 0.8%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ արձանագրվել է հացամթերքի 0.6-2.5% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վանաձորում: Մայրաքաղաքում հացամթերքի գներն աճել են 1.6 %-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5% գնանկում, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ`1.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է արևածաղկի բուսական յուղի`1.9%, կարագի`2.1% գնաճով: Մարգարինի և այլ յուղերի (հալած յուղի) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.7%-ով:

2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ ձվի հանրապետական միջին գինը նվազել է 6.2%-ով, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ`գրանցվել է 1.0% գնաճ:

2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է շաքարավազի` 0.2%, սուրճի, թեյի, կակաոյի` 0.2%, հրուշակեղենի` 0.2%, ոչ ոգելից խմիչքի` 0.2%, կաթնամթերքի 0.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 13.2%, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ`4.0% գնանկում:

Մսամթերքի ապրանքախմբում 2012թ. սեպտեմբերին 2011թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 3.5% գնաճ, իսկ 2012թ. օգոստոսի համեմատ`0.1% գնանկում: 2012թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի, տավարի և խոզի մսերի` համապատասխանաբար 3.8%, 1.1% և 0.9% գնանկում: Միաժամանակ, թռչնի մսի գինն աճել է 1.1%-ով, հավի բդինը` 1.6%-ով, խոզապուխտինը` 1.9%-ով, բաստուրմայինը`4.4%-ով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում