Արդեն երկու օր է, ինչ Հալեպում աստիճանաբար մարում են բախումները երկրի կանոնավոր բանակի և ընդդիմադիրների միջև: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանը:
Նա տեղեկացրեց, որ երեկ և այսօր Հալեպում իրավիճակը փոքր-ինչ խաղաղ է, զարկերը, պայթյուններն ավելի թեթև և կամաց են դարձել, որը բոլոր սիրիացիների շրջանում հույս է ներշնչում, որ ամեն ինչ կարող է շուտով ավարտվել:
«Կարծես թե քաղաքի կենտրոնում բախումներ այլևս չկան, տեղափոխվել են քաղաքի ծայրամասեր: Նոր Գյուղից դուրս եկած շատ հայեր փորձում են ետ վերադառնալ իրենց բնակավայրեր, փորձում են սկսել վերականգնման աշխատանքներ, իրականացնում են առաջնային կարևորության վերականգնման աշխատանքներ»,- ներկայացրեց Ժիրայր Ռայիսյանը՝ հույս հայտնելով, որ իրավիճակը գնալով ավելի խաղաղ կդառնա:







































