Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների քանակն օրեցօր ավելանում է: Ներկայիս դրությամբ՝ Թուրքիայում գտնվում է 93,576 սիրիացի փախստական: Նրանց տեղավորել են Քիլիսում գտնվող տնակային քաղաքում՝ նախատեսված 12,000 մարդու համար, և 12 վրանային քաղաքներում, որոնցից 5-ը՝ Հաթայում, 2-ը՝ Գազիանթեփում, 2-ը՝ Շանլըուրֆայում և մեկական Քահրամանմարաշում, Օսմանիեում ու Ադըյամանում:
Ընդհանուր առմամբ, Սիրիայում ներքին բախումների սկսվելուց հետո ցայժմ Սիրիայից Թուրքիա է փախել ավելի քան 133,888 մարդ: Նրանցից 40,312-ը վերադարձել են Սիրիա: Ներկայումս Հաթայում է գտնվում 11,909 սիրիացի փախստական, Գազիանթեփում՝ 14,747, Քիլիսում՝ 12,959, Շանլըուրֆայում՝ 30,665, Քահրամանմարաշում՝ 12,520, Օսմանիեում՝ 7859, Ադըյամանում՝ 2339:









































